Այլընտրանք Դեմբելեին. «Բարսելոնան» սկսել է բանակցել «Ֆիորենտինայի» հետ

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆիերոնտինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի ծառայություններով:

«Tuttomercatoweb»-ին հայտնի է դարձել, որ կատալոնացիների տնօրեն Արեյդո Բրայդան այսօր հանդիպել է «մանուշակների» ղեկավար կազմի ներկայացուցիչ Պանատալեո Կորվինոյի հետ և քննարկել հնարվոր տրանսֆերը: Կատալոնացիներն իտալացուն, ով ներկայումս հանդես է գալիս Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, դիտարկում են որպես աջ հարձակվողի դիրքում Ուսման Դեմբելեին այլընտրանք: «Կապտանռնագույնները» ստիպված են նման քայլի դիմել, որովհետև Դորտմունդի «Բորուսսիան» ֆրանսիացու համար մեծ գումար է պահանջում (ըստ շշուկների` մոտ 90 միլիոն եվրո):

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվելու է 2018 թվականին հունիսին, և նա հրաժարվել է նորը կնքել: Ֆեդերիկոյի տրանսֆերը գնահատվում է 35-40 միլիոն եվրո: 

Բերնարդեսկիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Ինտերն» ու «Յուվենտուսը»: Իտալացի տաղանդին իրենց կազմում դեմ չեն տեսնել նաև «Միլանը», «Բավարիան» ու «Չելսին»:

Միաժամանակ «Բարսելոնան» ու «Ֆիերոնտինան» բանակցում են հարձակվող Կրիստիան Տելյոյի տրանսֆերի շուրջ: Իսպանացին վերջին 1,5 տարին վարձավճարով անցկացրել է իտալական թիմում, իսկ այժմ կարող է դառնալ այդ ակումբի լիիրավ խաղացող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում