Լոնդոն. Մարեյն ու ևս երկու ֆավորիտներ պարտվել են

Լոնդոնում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում տեղի են ունենում 1/16 եզրափակչի հանդիպումները: Խաղային օրը լի էր անակնկալներով:

Աշխարհի առաջին թենիսիստ Էնդի Մարեյը մրցել է Ջորդան Թոմփսոնի հետ ու պարտվել 6:7 (4), 2:6 հաշվով: Բրիտանացին մրցակցի ոչ մի մատուցում չի շահել, իսկ ավստրալացին 2 բրեյք է կատարել։ Հաջորդ փուլում Թոմփսոնը մրցելու է Սեմ Քուերիի հետ, ով 6:1, 6:4 հաշվով ջախջախել է Կամերոն Նորիին:

Պարտվել է նաև աշխարհի երրորդ ռակետ Ստեն Վավրինկան: Շվեյցարացին 6:7 (4), 5:7 հաշվով զիջել է Ֆելիսիանո Լոպեսին: Իսպանացու հաջորդ մրցակիցն է դառնալու Ժերեմի Շարդին:

Հետագա պայքարից դուրս է մնացել նաև խոտածածկի վրա ավանդաբար հաջող հանդես եկող Միլոշ Ռաոնիչը: Կանադացին համառ պայքարում, երկու թայ-բրեյքերի արդյունքում պարտվել է Թանասի Կոկինակիսին` 6:7 (5), 6:7 (8):

Հետևեք մեզ նաև Telegram-ում