«Միլանն» ու Դոնարուման կարող են վերսկսել բանակցությունները

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, ով հրաժարվել էր ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, կարող է մտափոխվել:

«Sky Sport Italia»-ին հայտնի է դարձել, որ 18-ամյա ֆուտբոլիստը նախկինի պես դիտարկում է «ռոսոներիի» կազմում կարիերան շարունակելու հնարավորությունը: Այդ կապակցությամբ նրա գործակալ Մինո Ռայոլան մեկնել է Լեհաստան, որտեղ Իտալիայի երիտասարդական հավաքականը մասնակցում է Եվրոպայի Մ-21 առաջնությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնարուման ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում