Սալահն ընտրել է «Լիվերպուլում» մարզաշապիկի համարը

«Ռոմայի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, ով մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, ընտրել է նոր թիմում խաղաշապիկի համարը:

«Liverpool Echo»-ն գրում է, որ եգիպտացին սկզբում ցանկանում էր վերցնել 11 համարը, որով հանդես է գալիս հռոմեական թիմում, սակայն անգլիական ակումբում այն պատկանում է Ռոբերտո Ֆիրմինոյին: Դրանից հետո 24-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 9 համարը, որն ազատ է այն օրից, երբ ակումբը լքել է Կրիստիան Բենտեկեն:

Այսօր Սալահը բուժզննում կանցնի, որից հետո 5 տարվա պայմանագիր կկնքի «Լիվերպուլի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում