«Ալաշկերտի» վստահ հաղթանակը ռուսական թիմի նկատմամբ (տեսանյութ)

Մինսկում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի երկրորդ խաղում «Ալաշկերտը» հանդիպեց Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ) հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսում տուգանայինից կատարած փայլուն հարվածով հաշիվը բացեց Արտակ Եդիգարյանը, իսկ երկրորդ խաղակեսում գոլով ավարտվեց Արտակ Գրիգորյան-Արտակ Դաշյան-Միհրան Մանասյան գեղեցիկ եռաքայլ կոմբինացիան:

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ շուտով «Ալաշկերտի» պատվիրակությունը կվերադառնա Երևան և կշարունակի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի` Անդորրայի «Սանտա-Կոլոմայի» հետ դիմակայությանը: «Ալաշկերտ» — «Սանտա-Կոլոմա» հանդիպումը կկայանա հունիսի 27-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Շիննիկ» (Ռուսաստան)` 2:0
Արտակ Եդիգարյան, 35, Միհրան Մանասյան, 73

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան (Միլիան Յաբլան, 56), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Արտակ Դաշյան (Գևորգ Նռանյան, 74), Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան (Դմիտրի Խովբոշա, 46), Արթուր Եդիգարյան (Զավեն Բադոյան, 65), Ուրոշ Նենադովիչ (Միհրան Մանասյան, 71):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում