Երկու միլիոն եվրո` չբանտարկվելու դիմաց. Դի Մարիան նույնպես դատապարտվեց

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան Իսպանիայի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու գործում,- գրում է «El Confidencial»-ը:

Դատախազությունը պարզել էր, որ արգետինացին 2012-2013 թվականներին՝ «Ռեալի» կազմում հանդես գալու ժամանակ, իմիջային իրավունքներից ստացած գումարից 1,3 միլիոն եվրոյի հարկ չի վճարել: Նա դա արել է օֆշորային ընկերությունների միջոցով:

Քննության ժամանակ ապացուցվել է երկու գործերով 29-ամյա ֆուտբոլիստի մեղավորությունը, որոնցից յուրաքանչյուրի համար կես տարվա ազատազրկում է սահմանված:

Դի Մարիան գործարք է կնքել պետական մարիմնների հետ: Երկու միլիոն եվրո տուգանք վճարելու շնորհիվ կիսապաշտպանը կխուսափի բանտարկությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում