ԵԱ․ Կարեն Տոնականյանը դուրս մնաց պայքարից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց: Տոնականյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում զիջեց  Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովին։

Այսպիսով, Խարկովում ընթացող առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակչի համար մենամարտը Բաչկովը կանցկացնի հունիսի 23-ին՝ մրցելով Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում