«Գանձասար Կապանը» երկու նորեկ ունի

«Գանձասար Կապանը» մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ազգությամբ գերմանացի 25-ամյա Քրիստֆեր Մասսամբա Մանդիանգուի հետ։

Հարձակողական ոճի կիսապաշտպանը Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» սան է։ Խաղացել է «Բորուսսիայի», «Դույսբուրգի» երկրորդ թիմերում, շոտլանդական «Հեմիլթոն Ակադեմիկալում», սլովակյան ներկայացնող «Ժիլինայում» և ավստրիական «Բլաու-Վեյս Լինսում»։ Մանդիանգուն խաղացել է նաև Գերմանիայի պատանեկան հավաքականներում՝ անցկացնելով 22 հանդիպում։

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մեկ տարվա պայմանագիր է ստորագրվել նաև Հայիթիի ազգային հավաքականի եզրային պաշտպան Ալեքս Քրիստիանի հետ։ 23-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Կամաչա» թիմը, իսկ մինչ այդ նա հանդես է եկել «Բոավիշտայի» կազմում։ Հայիթիի հավաքականի մարզաշապիկով Ալեքսն անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում