«Յուվենտուսը» հաստատել է. Ալվեսը հեռանում է

«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հաստատել է, որ պաշտպան Դանիել Ալվեսը հեռանալու է թիմից:

«Ալվեսի հետ որևէ խնդիր չկա: Նա ասաց, որ ցանկանում է ուժերը փորձել այլ լիգայում, նոր տպավորություններ ձեռք բերել: Մենք նրա հետ ամեն ինչ համաձայնեցրինք ու հստակեցրինք: Նրան հաջողություն ենք մաղթում»,- իտալացու խոսքերն է մեջբերում «A Bola»-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրազիլացին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն և արդեն բանավոր համաձայնության է հասել «քաղաքայինների» հետ:

34-ամյա ֆուտբոլիստի փոխարեն թուրինցիները դիտարկում են Մատեո Դարմիանի («Մանչեսթեր Յունայթեդ») և Մատիա Դե Շիլյոյի («Միլան») թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում