Նոր սուպերաստղը. Հայտնի է NHL-ի ամենաարժեքավոր խաղացողը (լուսանկար)

«Էդմոնթոնի» հարձակվող Քոնոր Մակդևիդը լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է NHL-ի ամենաարժեքավոր խաղացող (MVP):

«Հարտ Տրոֆի» համար քվեարկությունում կանադացին 147 լրագրողի կողմից նշվել է առաջին տեղում: Մոտակա հետապնդողներ Սիդնի Կրոսբին («Պիթսբուրգ», 14) և Սերգեյ Բաբրովսկին («Կոլամբուս», 4) զգալիորեն հետ են մնացել առաջատարից:

Հիշեցնենք, որ Մակդևիդը դարձել է կանոնավոր առաջնության լավագույն ռմբարկու՝ հավաքելով 100 միավոր (30 գոլ+70 գոլային փոխանցում): Նա նաև պատմության ամենաերիտասարդ ավագն է:

Ավելի վաղ 20-ամյա մարզիկը լավագույնն էր ճանաչվել հոկեյիստների քվեարկության արդյունքում:

Կանոնավոր խաղարկության լավագույն դարպասապահ է ճանաչվել Սերգեյ Բաբրովսկին, լավագույն պաշտպան` Բրենտ Բերնսը («Սան Խոսե»), իսկ լավագույն նորեկ` Օսթոն Մեթյուսը («Տորոնտո»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում