«Ռեալը» համաձայնության է հասել Մբապեի ու Դոնարումայի հետ

«Ռեալը» բանավոր համաձայնության է հասել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի ու «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ: Այդ մասին հայտնի է դարձել «Marca»-ին։

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտակա օրերին պետք է հանդիպի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և հայտնի, թե 18-ամյա ֆուտբոլիստներին ձեռք բերելու վերաբերյալ ինչ որոշում է կայացրել:

«Մոնակոյի» հետ Մբապեի պայմանագիրը նախատեսված է ևս 2 տարով: «Կարմրասպիտակները» նրա համար 130 միլիոն եվրո են պահանջում, սակայն հարձակվողի` «Արքայական ակումբ» տեղափոխվելու մեծ ցանկություն հայտնելու դեպքում այդ գումարը հնարավոր կլինի նվազեցնել մինչև 100-110 միլիոն:

Դոնարումայի համար «Ռեալը» մտադիր է 30-35 միլիոն եվրո առաջարկել, որպեսզի գործարքն արագորեն ձևակերպվի: Հակառակ դեպքում ռիսկ կա, որ իտալացին կտեղափոխվի այլ ակումբի կամ նոր համաձայնագիր կստորագրի «ռոսոներիի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում