USD
EUR
RUB

Խաղային սխեմաների առավելություններն ու թերությունները. բացատրում է Արամ Ոսկանյանը

 

Sport.Times.am-ին տված հարցազրույցի երկրորդ մասում «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ներկայացրեց խաղային սխեմաների առավելություններն ու թերությունները: Ավելի լավ պատկերացում կազմելու համար 41-ամյա մասնագետն օրինակներ բերեց «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Չելսիից»: Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

- Եզրային և կենտրոնական պաշտպանի միջև սահմանված հեռավորություն կա՞: Այսինքն, եթե մրցակցի գրոհի ժամանակ աջ պաշտպանը լքում է իր դիրքը, ապա պետք է կենտրոնական պաշտպանները վերադասավորվե՞ն։

- Դա կախված է նրանից, թե որտեղ է գնդակը: Փորձեմ սխեմայի վրա բացատրել։

(Պարոն Ոսկանյանից որոշ տակտիկական նյուանսներ պարզելու համար վերցրել էի մի քանի սխեմաների նկարներ: Երբ մարզիչն առաջարկեց դրանց վրա բացատրել, պարզվեց՝ նա նախընտրած սխեման 4-1-4-1-ն է)։



Երբ գնդակն այդ դիրքում է (նկար 1, x-գնդակ), տեղաշարժվում են ոչ թե կենտրոնական պաշտպանները, այլ հենակետայինը:



Իսկ երբ գնդակն այս դիրքում է (նկար 2), ապա իմ փիլիսոփայության համաձայն՝ ֆուտբոլիստները դասավորվում են հետևյալ կերպ՝ թեքված վիճակում գտնվող ռուսերեն Г տառի տեսքով:



Ինչո՞ւ այս ձևով, այլ ոչ մի գծով։ Որովհետև մենք ունենք դարպասպահ, ով կառավարում է տվյալ հատվածը, իսկ նրանից աջ գտնվող ֆուտբոլիստը փակում է մոտակա անկյունը: Վերադառնալով պաշտպանների միջև եղած հեռավորությանը՝ ասեմ, որ կախված գնդակի դիրքից՝ այն կարող է լինել 8-ից 10 մետր, կամ առավելագույնը՝ 15 մետր:

- Պարո՛ն Ոսկանյան, օրինակ՝ Լոնդոնի «Չելսիի» անցկացրած խաղերից երկուսում Էդեն Ազարի դեմ կիրառում էին անհատական հսկողություն: Նախ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում նրան հսկում էր Անդեր Էրերան, իսկ «Չելսի» - «Էվերթոն» խաղում՝ Իդրիսա Գանա Գուեյեն: Ի՞նչ ռիսկեր կան այսպիսի մարտավարություն կիրառելու ժամանակ։

- Ռիսկերը քիչ են: Սխեման կարելի է ասել դրանից չի տուժում: Դա մարտավարություն է, որը կիրառելու ժամանակ կարելի է մյուս ֆուտբոլիստի շնորհիվ փակել բաց մնացած դիրքը: Օրինակ՝ եթե հենակետային ֆուտբոլիստն առաջադրանք ունի մրցակցի որևէ խաղացողի անհատապես հսկելու, ապա, ըստ նրա տեղաշարժի, անհրաժեշտության դեպքում կենտրոնական պաշտպաններից մեկը բարձրանում է վերև և փակում է դիրքը (նկար 3): Կամ կարող ես երկու հարձակողական ոճի կիսապաշտպաններից մեկին իջեցնել ներքև: Այստեղ արդեն պետք է հաշվի առնել ֆուտբոլիստների որակները:



- Իսկ մրցակցի ստանդարտ դիրքերի ժամանակ ո՞ր տարբերակն եք նախընտրում՝ անհատակա՞ն, թե՞ դիրքային պաշտպանություն:

Այս հարցի պատասխանն ավելի լավ մատուցելու համար Արամ Ոսկանյանը ցուցադրեց գրաֆիկական պատկերներ։

- Մինչև 19 տարեկանների հավաքականում օգտագործում էինք միքս տարբերակը, այսինքն՝ 4 հոգի դիրքային, 3 հոգին էլ անհատապես հսկում էին մրցակցի խաղացողներին: Իսկ «Բանանցում», կախված մրցակցից, հնարավոր են փոփոխություններ: Օրինակներից մեկը սա է.

Բայց եղան նաև դեպքեր, երբ այս տարբերակն օգտագործելու ընթացքում հասկացանք, որ մրցակցի ֆուտբոլիստներին լիովին չենք կարողանում կառավարել: Դրա համար էլ փոխեցինք այն: Երբ մրցակցի ֆուտբոլիստները երկրորդ հարկում լավ են հանդես գալիս, կարելի է օգտագործել դիրքային պաշտպանությունը, քանի որ մեկը մեկի դեմ պայքարում հաղթում է նա, ով ավելի ուժեղ է: Այդ իսկ պատճառով թիմը պետք է ճկուն լինի, որպեսզի նմանատիպ փոփոխությունները հնարավոր լինի կատարել անմիջապես խաղի ընթացքում:

- Վերջում մի քանի բառով կներկայացնե՞ք այս խաղային սխեմաների կառուցվածքը, դրական ու բացասական կողմերը: Սկսենք 4-2-3-1 -ից։

- Ոչ թե 4-2-3-1, այլ 1-4-2-3-1, քանի որ դարպասապահն էլ է ֆուտբոլիստ (ժպտում է-խմբ.):



Սա ավելի ապահով համակարգ է, քանի որ ազատ տարածությունները դիրքերի միջև ավելի քիչ են, քան, օրինակ, 4-1-4-1 -ի դեպքում: Սրա դեպքում հենակետայինի դիրքում ազատ գոտիներ են մնում: Յուրաքանչյուր սխեմա ունի իր ուժեղ և թույլ կողմերը:

Կոնկրետ 4-1-4-1-ի դեպքում սա է թույլ կողմը, իսկ ահա 4-2-3-1-ն ամենաբալանսավորվածն է: Եզրային կիսապաշտպանները փոքր-ինչ նահանջում են և, կարելի է ասել, որ սխեման դառնում է 4-4-1-1: Պաշտպանության ժամանակ այս սխեման կարող է փոփոխվել նաև 4-4-2-ի: Սրա ճիշտ օգտագործման դեպքում ազատ գոտիներ գրեթե չեն մնում: Եթե հնարավորություն լինի կենտրոնական հատվածում ընտրելու երկու այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր հավասարաչափ լավ կարողանում են և՛ գնդակ խլել, և՛ գրոհ կազմակերպել, ապա այս համակարգը դառնում է գրեթե իդեալական:

Եթե մրցակիցը խաղում է 3 պաշտպանով, ապա լավ տարբերակ է դրա դեմ օգտագործել 4-1-4-1-ը: Նույնը կարելի է կիրառել 4-2-3-1 ի դեմ, երբ մեր հենակետայինը աշխատում է մրցակցի ենթահարձակվողի հետ, իսկ մեր ենթահարձակվողները՝ մրցակցի հենակետայինների:

-Անդրադառնանք 4-3-3-ին...

-Սա ավելի հարձակողական համակարգ է:

Բայց այս սխեմայի մեջ եզրային կիսապաշտպանների դիրքում պետք են ֆիզիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք յուրաքանչյուր պահի կկարողանան ապահովագրել խաղընկերներին: Ու եթե ունես երեք լավ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ, ապա կարող ես նրանց ազատություն տալ, սակայն այդ բացը պետք է լրացնեն եզրային կիսապաշտպանները: Այս համակարգը ևս հեշտությամբ կարող է փոփոխվել 4-1-4-1-ի, երբ եզրային հարձակվողները փոքր ինչ նահանջեն դեպի կենտրոն: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների խաղային որակներից:

- Ի՞նչ կասեք 3-4-3 -ի մասին։

-Սա հիմա ամենաքննարկվող խաղային համակարգն է ֆուտբոլում՝ շնորհիվ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեի:



- Բայց, ինձ թվում է, որ այս սխեման թերություններ ունի։

-Իհարկե ունի, նույնիսկ մի քանիսը: Սակայն կոնկրետ «Չելսիում» հիանալի են գործում աջ և ձախ կենտրոնական պաշտպանները: Նրանք կարողանում են փակել եզրերը, իսկ երկու հենակետային կիսապաշտպանները շատ մեծ ծավալի աշխատանք են կատարում:

Պաշտպանության ժամանակ ամենաքիչը 4 ֆուտբոլիստ կա՝ 3 կենտրոնական պաշտպան և մեկ հենակետային կիսապաշտպան: Դա այն դեպքում, երբ հենակետայիններից մեկը չի հասցրել նահանջել: Անկախ ամեն ինչից, ինչ իրավիճակ էլ որ լինի, 4 ֆուտբոլիստներ պետք են մնան պաշտպանվելու համար՝ մրցակցի հակագրոհների դիմակայելու համար: Այս տարբերակը կիրառում եմ նաև ես: Ամենաքիչը 4 հոգի պետք է մնան հետևում: Հազվագյուտ դեպքերում, երբ պետք է ամբողջ ուժերը կենտրոնացնել գրոհելու վրա, նրանցից մեկը կարող է առաջ գնալ:

Բացի այդ, շատ մեծ դերակատարում ունեն եզրային կիսապաշտպանները, ովքեր պատասխանատու են ամբողջ եզրի համար թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս: Իսկ երբ չեն հասցնում նահանջել, ապա նրանց ապահովագրում են հենակետային կիսապաշտպանները, որոնց հնարավոր չէ չեզոքացնել։ Ինչպե՞ս չեզոքացնել նրանց, եթե այս երկուսը գրեթե միշտ առանց գնդակի են: Նրանք անընդհատ սպասման մեջ են: Նրանք խաղ կառուցողները չեն, որ հնարավոր լինի չեզոքացնել և զրկել գնդակից: Այս երկու ֆուտբոլիստների առաջնային նպատակն է մրցակցից գնդակ խլելը:

- Եվ վերջում մի քանի խոսք էլ 4-4-2-ի մասին։

- Սա սկանդինավյան, բրիտանական թիմերի սիրելի համակարգն է՝ ավելի դասական:



Կարևոր է, որ երկու հարձակվողները տարբեր խաղաոճ ունենան: Այսինքն՝ մեկը լինի արագավազ, մյուսը կարողանա լավ խաղալ երկրորդ հարկում: Այս համադրությունն ավելի արդյունավետ է: Այստեղ ամեն ինչ ավելի պարզ է ու հստակ: Մյուս սխեմաներին եթե նայենք, շատ են տեղաշարժերը, իսկ 4-4-2-ի դեպքում երկու դիրքերը գիծը պահելով հստակ փոխկապակցված խաղում են: Սա այն համակարգն է, որը երբեք չի հնանա:


Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Անիելին ասել է, թե որքան գումար է ֆուտբոլը կորցնելու կորոնավիրուսի պատճառով 2 տարում ՀԲՖ նախագահի ընտրությունները կանցկացնի սպորտի նախարարությունը. Արթուր Գևորգյանը չի առաջադրվի Պաշտոնական․ Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Կա մրցակից և կանք մենք, ամեն ինչ որոշվում է խաղադաշտում. ԲԿՄԱ-ի տնօրենը՝ Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանության մասին Ամենաբարձր եկամուտ ունեցող եվրոպական ակումբները Լիվերպուլը ցանկանում է ձեռք բերել Դերբիի 16-ամյա խաղացողին Սուարեսի գոլն օգնեց Աթլետիկոյին հաղթել Վալենսիային (տեսանյութ) Ես չեմ կարող հենց այնպես րոպեներ տալ ֆուտբոլիստներին․ Մոուրինյուն՝ Բեյլի մասին Կրեսպոն առաջին տիտղոսն է նվաճել որպես մարզիչ․ այն էլ՝ միջազգային տիտղոս Ա սերիա․ Միլան – Ատալանտա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէ «Ռոմայի» մեկնարկային կազմում Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզումը Ծաղկաձորում (լուսանկարներ) Արարատ-Արմենիան նորեկ ունի Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում Աղբյուր․ Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Տամբովից մեկ շաբաթ առաջ նշանակվելուց հետո Պարման վարձակալական հիմունքներով ձեռք է բերել Միլանի պաշտպանին Ռոնալդուն հավասարվել է Չավիին նվաճած տիտղոսների քանակով․ պատմության մեջ նրանք 9-րդն են Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդհանուր հայտացուցակում է Ռաուլը վարակվել է կորոնավիրուսով․ նա բաց կթողնի Կաստիլիայի առաջիկա խաղը Բարսելոնան կբողոքարկի Մեսսիի որակազրկման որոշումը Մեսսին որակազրկվել է երկու խաղով Լեոնարդո․ Ես չեմ կարծում, որ որևէ թիմ կարող է վճարել Մբապեի կամ Նեյմարի աշխատավարձը Զիդանը՝ Յովիչի մասին․ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է մեղադրել մարզչին․ Ռեալում միշտ մեծ մրցակցություն կա Հայտնի է՝ երբ կորոշվի Մեսսիի որակազրկման ժամկետը Օլիմպիական խաղերը կանցկացվեն ըստ ժամանակացույցի․ Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Ա սերիա․ Ինտերը վստահ հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ (տեսանյութ) Ինչպես զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով 53 տարեկանում․ Միուրան բացահայտել է գաղտնիքը Կլոպ․ ՄՅՈՒ-ն երբեք չի կարող աութսայդեր լինել ՄՅՈՒ-ի պաշտպանը՝ Բարսելոնայի դիտակետում Աղբյուր․ Մաքսիմ Մայրովիչը կհեռանա Նոայից Պոգբա․ ՄՅՈՒ-ն հիմա Լիվերպուլի մակարդակին չէ, բայց մենք ուզում ենք հաղթել ԱՊԼ-ի չեմպիոնին Արոնյանն ընդգրկվել է Grand Chess Tour-ի հիմնական կազմում Ինտերի պաշտպանը մոտ է Լա լիգա տեղափոխվելուն Մխիթարյան. Ռոման պատրաստ է Լացիոյի դեմ պայքարին Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին Բունդեսլիգա. 15-րդ տուրի լավագույն գոլերը (տեսանյութ) Բարսելոնայի նախկին նախագահ. Մենք հրաժարվել ենք Ռոնալդուից և ես չեմ փոշմանում Ռեալ Սոսյեդադի հարձակվող. Աբսուրդ է ասելը, թե Մեսսիի հետ ամեն ինչ վերջացած է Օբամեյանգ. Այս մրցաշրջանում ես չեմ ցուցադրում իմ լավագույն խաղը, բայց դա կարելի է շտկել
website by Sargssyan