Ալեքսանդր Պետրոսյանն այլևս «Գանձասար-Կապանում» չէ

31-ամյա բազմափորձ պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը հեռացել է «Գանձասար-Կապանից»։

Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստը և ակումբը համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Պետրոսյանին թիմում ունեցած ելույթների, անմնացորդ նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Հավելենք, որ Ալեքսանդր Պետորսյանը կապանյան թիմում էր 2008-2009, 2012-2017 թվականներին։ Վերջին մրցաշրջանում նա մասնակցել էր 22 հանդիպման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում