Պանարինը փոխանակվել է
24/06/2017 10:30
Նմանատիպ
«Չիկագոյի» հարձակվող Արտյեմի Պանարինը տեղափոխվել է «Կոլամբուս»:
«Բլեքհոուքսի» 25-ամյա ռուս հոկեյիստի փոխարեն «Բլյու Ջեթսը» զիջել է հարձակվող Բրենդոն Սաադին, ով նախկինում հանդես է եկել իլինոյսցիների կազմում:
Փոխանակնման մեջ ընդգրկվել են նաև «Չիկագո» տեղափոխված Անտոն Ֆորսբերգն ու 2018 թվականի դրաֆտի 5-րդ փուլի ընտրությունը: Հակառակ ուղղությամբ են մեկնել Թայլեր Մոտն ու դրաֆտ-2017-ի 6-րդ փուլի ընտրությունը:
Նախորդ մրցաշրջանում Պանարինը մասնակցել է 82 խաղի, որնցում դարձել է 31 գոլի ու 42 գոլային փոխանցման հեղինակ: Սաադը նույնքան հանդիպումներում 24 գոլ է հեղինակել ու 29 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում