Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի թուրքական «Սակարյա» թիմում հանդես եկող հայազգի բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

22-ամյա խաղացողը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ 193 սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում