ՊՍԺ-Վերատի. երկկողմանի մերժումներ

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին վաղաժամ ավարտել է արձակուրդը, որպեսզի ակումբի ղեկավարության հետ հանդիպի ու քննարկի «Բարսելոնա» տեղափոխությունը:

«Mundo Deportivo»–ին հայտնի է դարձել, որ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել 24-ամյա ֆուտբոլիստը, ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին ու ակումբի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն: Իտալացին խնդրել է նրան բաց թողնել «Բարսելոնա», սակայն պատասխանել է մերժմամբ:

Միաժամանակ, Ալ Խելաիֆին Վերատիին նոր` 12 միլիոն եվրո տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) աշխատավարձով պայմանագիր է առաջարկել: Այս անգամ մերժումը եղել է կիսապաշտպանի կողմից: Եթե Մարկոն ընդուներ այդ առաջարկը, կդառնար թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վերատին կատալոնական ակումբ չտեղափոխվելու դեպքում սպառնացել է չներկայանալ ՊՍԺ-ի նախապատրաստական հավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում