Վերատին հատուկ պահանջ է ներկայացրել ՊՍԺ-ին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին ակնարկել է, որ կարող է մնալ փարիզյան թիմում:

«Մտադիր չեմ ամեն գնով հեռանալ թիմից: Ցանկանում եմ տեսնել, թե ՊՍԺ-ն ինչպես է չեմպիոնական բնավորություն ունեցող ֆուտբոլիստներ գնում: Եթե դա տեղի ունենա, ուրախ կլինեմ մնալ»,- 24-ամյա խաղացողի խոսքն մեջբերում «Football Italia»-ն:

Ավելի վաղ ֆրանսիական ակումբն առաջարկել է բարձրացնել իտալացու աշխատավարձը, սակայն մերժում է ստացել: Մարկոն մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում