Հայտնի է հաջորդ մրցաշրջանում «Ինտերի» նվազագույն խնդիրը
24/06/2017 15:14
Նմանատիպ
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին կարծում է, որ 2017-18թթ. մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայում հայտնվելը թիմի համար լուրջ նվաճում չի կարող համարվել:
««Ինտերը» պետք է կայուն ակումբ լինի: Հարկավոր է հասկանալ, որ Չեմպիոնների լիգայում հայտնվելը մրցաշրջանի համար միայն նվազագույն խնդիրն է: Նախորդ մրցաշրջանին նայելով` հասկանում ենք, որ պետք է վերջին տարիների համեմատ 9-10 հաղթանակ ավելի տանել, որպեսզի մոտենանք լավագույն եռյակին: Նաև պետք չէ մոռանալ, որ մեր մրցակիցները նույնպես ամռանը համալրվում են»,- իտալացու խոսքն է մեջբերում «La Gazzetta dello Sport»-ը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ առաջնությունը «ներաձուրին» ավարտել է 7-րդ տեղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում