Ֆեդերերը հաղթել է Խաչանովին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանական Հալե քաղաքում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակչում Ռոջեր Ֆեդերերը մրցել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի հետ:

Համառ պայքարում անցած հանդիպումն ավարտվել 6:4, 7:6 (5) հաշվով: Երկրորդ սեթում, 6:5 հաշվի ժամանակ, 21-ամյա Կարենը մրցակցի մատուցման ժամանակ երկու անգամ սեթ-փոինթ է ունեցել, սակայն չի կարողացել իրացնել դրանք: Խաչանովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ մրցեց Ֆեդերերի հետ:

35-ամյա թենիսիստը եզրափակչում մրցելու է Ալեքսանդր Զվերև – Ռիշար Գասկե զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում