Չեմպիոնների լիգա. Հրապարակվել է «Ալաշկերտի» հայտացուցակը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային»: Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն առաջիկա խաղին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գևորգ Նռանյան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում