Դել Պիերո․ «Յուվենտուսում» Ռոնալդուի համար տեղ կգտնվի

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարծում է՝ թուրինյան ակումբում ուրախ կլինեն պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, եթե վերջինս որոշի հեռանալ «Ռեալից»։

-Մենք հույս ունենք՝ մի օր կհաղթենք Չեմպիոնների լիգայում։ Եվ եթե Ռոնալդուն երջանիկ չէ Մադրիդում և ցանկանում է հեռանալ, «Յուվենտուսում» նրա համար տեղ կգտնվի,- Դել Պիերոյի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից» Իսպանիայի հարկային մարմինների հետ կապված խնդիրների պատճառով․ պորտուգալացուն մեղադրում են 2011-2014 թվականների ընթացքում 14․7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում