«Ռեալի» Մ-19 թիմը Գուտիի գլխավորությամբ թրեբլ է ձևակերպել Իսպանիայում (տեսանյութ)

«Ռեալի» երիտասարդական թիմը, որը գլխավորում է մադրիդյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Գուտին, հաղթել է Իսպանիայի մինչև 19 տարեկանների գավաթի խաղարկությունում։ Եզրափակչում Գուտիի սաները 4։1 հաշվով առավելության են հասել Մադրիդի «Ատլետիկոյի» իրենց հասակակիցների նկատմամբ։

Այսպիսով, «Ռեալի» երիտասարդական թիմը 2016-17թթ․ մրցաշրջանում երրորդ տիտղոսը նվաճեց: Ավելի վաղ Գուտիի սաները հաղթել էին Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի երիտասարդական Չեմպիոնների գավաթում (Copa de Campeones)։ Միակ մրցաշարը, որում «Ռեալի» երիտասարդական թիմն այս մրցաշրջանում չի կարողացել հաղթել, ՈւԵՖԱ-ի Պատանեկան լիգան է, որից «սերուցքայինները» դուրս են մնացել կիսաեզրափակիչ փուլից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում