Սանշեշը «Բավարիայից» հեռանալու մտադրություն չունի

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հայտարարել է, որ մյունխենյան ակումբից հեռանալու լուրջ մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ 19-ամյա պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

-«Բավարիան» հիանալի ակումբ է։ Ես չեմ մտածում հեռանալու մասին, բայց եթե փոխեմ ակումբս, դրանից շատ չեմ ոգևորվի։ Ցանկանում եմ մնալ այստեղ և դրա համար կանեմ հնարավոր ամեն բան։ Կշարունակեմ աշխատել։ Բնականաբար, ավելի շատ խաղալու ցանկություն ունեմ․ այդպես ինքնավստահություն ձեռք կբերեմ,- Սանշեշի խոսքը փոխանցում է «FourFourTwo»»-ն։

Հավելենք, որ Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Ռենատու Սանշեշը մասնակցել է ընդամենը 17 հանդիպման, որոնցում ստացել է 3 դեղին քարտ և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում