«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» համաձայնեցրել են Մատիչի տրանսֆերը

«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»:

«The Guardian»-ը վստահեցնում է, որ կողմերը 40 միլիոն ֆունտով (45 միլիոն եվրո) համաձայնեցրել են սերբի տրանսֆերը: 28-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում շաբաթական 176 հազար եվրո է վաստակելու: Առաջիկա օրերին Մատիչը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Հենակետային կիսապաշտպանի դիրքն ուժեղացնելու համար Ժոզե Մոուրինյուն դիտարկում էր նաև «Մոնակոյի» խաղացող Ֆաբինյոյի թեկնածությունը, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել նրա նախկին սանի վրա:

Լոնդոնցիների կազմում Մատիչին փոխարինելու է «Մոնակոյի» մեկ այլ ֆուտբոլիստ` Տեմուե Բակայոկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում