ԱԵԱ. Հայ հրաձիգներն անհաջող հանդես եկան

Գերմանիայի Զուլ քաղաքում շարունակվում է հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունը: 

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը գրում է, որ երեկ հայ մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում եւ չեն հաղթահարել որակավորման փուլը: Նարեկ Ադամյանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Հայկ Բաբայանը` 33-րդը, իսկ Վրեժ Թորոսյանը` 90-րդը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 58-րդն էր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթներն աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում