Սիմոն Մարտիրոսյան. Չեմպիոն դարձա, բայց դժգոհ եմ իմ ելույթից
27/06/2017 15:05
Նմանատիպ
Ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանը մամուլի ասուլիս տվեցին, որի ընթացքում խոսեցին Տոկիոյում կայացած առաջնությունում իրենց ելույթներից։
Սոնա Պողոսյան. «Ելույթս լավ եմ գնահատում: Կարողացա բրոնզե մեդալ նվաճել, բայց այսքանով չեմ բավարարվում և կձգտեմ մյուս տարի չեմպիոն դառնալ»:
Սիմոն Մարտիրոսյանը նշեց, որ չնայած մարզիչները գոհ են, բայց ինքը գոհ չէ իր արդյունքից.
«Չկարողացա վերջին մոտեցմանս ժամանակ 246 կգ հրել, դրա համար գոհ չեմ ինձանից: Գուցե փոքր-ինչ շտապելը խանգարեց, թե չէ պատրաստ էի այդ քաշը հրել»:
Սիմոնն ընդգծեց, որ դեռ շատ անելիքներ ունի. «20 տարեկան եմ ու դեռ ոչ աշխահի չեմպիոն եմ, ոչ օլիմպիական, եթե հասնեմ այդ երկու արդյունքին, ինչ-որ կերպ բավարարված կլինեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում