Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտը» հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման փուլում։

Որակավորման առաջին փուլի՝ անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Ուրոշ Նենադովիչը։

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 4-ին։

Շուտով Sport.Times.am-ը կներկայացնի «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» հանդիպման վերաբերյալ մարզիչների մեկնաբանությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում