USD
EUR
RUB

Իվան Վուկոմանովիչ. Շոգը մեզ համար չի կարող արդարացում լինել

 

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Սլովան» խաղից առաջ սլովակների գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ինչպիսի՞ մարզավիճակում է թիմը և որքանո՞վ եք ճանաչում «Փյունիկին»:

- Երկու թիմերն էլ մինչմրցաշրջանային փուլում են և հարյուր տոկոսով պատրաստ չեն խաղին: «Սլովանը» հավաքը սկսել է երեք շաբաթ առաջ: Նախորդ շաբաթ մասնակցել ենք սուպերգավաթի խաղին, որում պարտվել ենք 11-մետրանոց հարվածաշարում:

Հայաստան ենք ժամանել մարտական տրամադրությամբ: «Փյունիկին» ուսումնասիրել ենք տեսանյութերով: Լավ կարծիք ունենք մրցակցի մասին, հարգում ենք նրան: Այնուամենայնիվ, հույս ունենք, որ «Սլովանը» կցուցադրի իր ուժը և պատասխան խաղից առաջ դրական արդյունքի կհասնի:

- Կիսո՞ւմ եք մամուլում տարածված այն կարծիքը, որ «Սլովանն» ընդգծված ֆավորիտ է: Ի՞նչ նպատակ է դրված ձեր թիմի առջև:

- Մեր թիմը դեռ կառուցման փուլում է: Մեր առջև խնդիր է դրված մինչև մյուս ամառ ուժեղ թիմ պատրաստել: Ցավոք, անցած տարին այդ պատճառով կորցված կարելի է համարել: Հուսով եմ` կունենանք համալրումներ, որոնք կուժեղացնեն մեր թիմը: Նպատակն է տիտղոս նվաճել: Դժվար է ասել՝ արդյո՞ք մենք ֆավորիտ ենք: Գիտենք, որ «Փյունիկը» Հայաստանի լավագույն ակումբներից մեկն է: Վաղվա խաղից հաղթանակ ենք սպասում:

- Ինչպիսի՞ խաղ եք սպասում «Փյունիկից»:

- Ակնկալում ենք տեսնել մոտիվացված թիմ: Ֆուտբոլիստներն ամբողջ տարին խաղում են եվրագավաթներում հանդես գալու հնարավորության համար: Կարծում եմ` «Փյունիկը» կցուցադրի իր ուժը և կամքը:

- Շոգը որքանով կարո՞ղ է խանգարել ձեր թիմին:

- Շոգ եղանակը միայն կարող է պատճառաբանություն լինել: Եթե մի թիմի համար անսովոր շոգ է, ապա նույնը նաև մրցակցի համար է: Բնականաբար, հնարավոր է մրցակիցն ավելի ադապտացված է նման եղանակին, սակայն միևնույն է այն խանգարելու է նրան: Մոսկվայի «Դինամոյում» ես հանդես եմ եկել Ռոման Բերեզովսկու հետ, ով ինձ պատմել է Հայաստանի տաք եղանակի մասին:

- Հայաստանում նախկինում աշխատել է մարզիչ Ժոլտ Հորնյակը: Արդյո՞ք փորձել եք նրանից տեղեկություն ստանալ «Փյունիկի» մասին:

- Ոչ, Հորնյակի հետ ոչ մի շփում չի եղել:

***

Ասուլիսին ներկա էր նաև «Սլովանի» ավագ Բորիս Սեկուլիչը, ում հետևյալ հարցը տրվեց.

- Որքանո՞վ եք ծանոթ հայկական ֆուտբոլին, «Փյունիկին» և ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից:

- «Փյունիկի» մասին գիտենք, որ հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներով է համալրված: Մենք խաղաոճերով նման թիմեր ենք. փորձում ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել և կարճ փոխանցումներով խաղալ: Վաղը մեր մրցակցից ագրեսիվ խաղ ենք սպասում:

Ինչ վերաբերվում է հայկական ֆուտբոլին, ապա շատ բան չգիտեմ: Ճանաչում եմ միայն Հայաստանի հավաքականի մի քանի խաղացողի։

Լրահոս
ՖԻԴԵ-ն՝ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ. Խարա Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով Միջազգային մամուլի արձագանքը Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն Շախմատի Հայաստանի առաջնություն Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս ԵԼ․ Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ) Ալաշկերտը 50-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում Լոռին բրիազիլացի նորեկ ունի Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ Յուվենտուսի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել Հայտնի է՝ ում ձեռք կբերի ՊՍԺ-ն որպես Մբապեի փոխարինող Օսիմհենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն սեփական հարկ տակ զիջել է Մոնակոյին Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Որքա՞ն գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից Զիդան. Ինձ չի զարմացնում այն, ինչ Մբապեն արեց Բարսելոնայի հետ Մբապեն՝ լավագույն խաղացող Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Արթուր Ալեքսանյանը կմեկնի Կիև Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը [ՖՈՏՈ] Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Բրագայի» հետ խաղում Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ Ֆանտաստիկ հնարք. ինչպես գնդակն արագ հասցնել մրցակցի տուգանային հրապարակ Ռոմայի հայտացուցակը Բրագայի հետ խաղի համար Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ
website by Sargssyan