Պաշտոնական. «Ռոման» նորեկ ունի (լուսանկար)

«Ֆեյենորդի» աջ պաշտպան Ռիք Կարսդորպը դարձել է «Ռոմայի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա խաղացողի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2022 թվականի ամառը: Հոլանդացու տրանսֆերի համար «գայլերը» վճարել են 14 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է պարգևավճարների տեսքով: «Ռոմայում» Կարսդորպը հանդես է գալու 26 համարի խաղաշապիկով:

Հոլանդիայի նախորդ առաջությունում պաշտպանը մասնակցել է 30 խաղի, որոնցում դարձել է 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում