USD
EUR
RUB

«Բանանցի» երկրորդ նորեկը (տեսանյութ)

 

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ:

23-ամյա ֆուտբոլիստը 2011-ից 2016 թվականներին հանդես է եկել «Փյունիկում», իսկ 2016-17թթ. մրցաշրջանն անցկացրել է Գյումրու «Շիրակի» կազմում:

«Ղուկասը միշտ համարվել է Հայաստանի ամենատաղանդավոր և խոստումնալից ֆուտբոլիստներից մեկը, բայց նրան խանգարել են վնասվածքները: Կաշխատենք այնպես անել, որպեսզի նա օգտակար լինի թիմին: Ամեն ինչ կախված է իրենից: Այժմ նա քրտնաջան աշխատում է: Կարծում եմ՝ նախապատրաստական շրջանից հետո թե՛ իր փորձով և թե՛ իր խաղային որակներով օգուտ կտա թիմին»,- Պողոսյանի տեղափոխությունն այսպես է մեկնաբանել «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

«Վերջերս իմ կյանքում շատ կարևոր փոփոխություն տեղի ունեցավ, և ցանկանում էի տեղափոխվել Երևան: Առաջացավ «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը, ինչի համար շատ ուրախ եմ: «Բանանցն» ամենահարմար տարբերակն էր ինձ համար այս պահին: Բավական հետաքրքիր ու ինտենսիվ մարզումներ ենք անցկացնում և կարծում եմ, որ գնալով ամեն ինչ էլ ավելի լավ կլինի: Հուսով եմ, որ այս մրցաշրջանի արդյունքում «Բանանցին» կհաջողվի մրցանակային տեղ զբաղեցնել և հանդես գալ եվրոպական ասպարեզում»,- ասել է Ղուկաս Պողոսյանը:

Ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնության Բարձարգույն խմբում Ղուկաս Պողոսյանը մասնակցել է 100 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: 2014/15 մրցաշրջանում նա դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2016/2017, 2014/2015, 2013/2014, 2012/2013):

Լրահոս
Արսենալը կհեռացնի Արտետային, եթե նա չհաղթի Եվրոպա լիգան Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է Պոգբայի ու Ռոնալդուի փոխանակում կատարել Մխիթարյանը հնարավոր է, որ մասնակցի «Այաքս»-ի դեմ պատասխան խաղին «Ռոմա»-ն հաղթեց «Բոլոնիա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման Ծանրամարտի ԵԱ. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականը 9 հորիզոնականով առաջադիմել է. ՖԻՖԱ Միհրան Հարությունյանը հաղթեց Ախմեդխան Ախմեդովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստներ դուրս են մնացել մինչև մրցաշրջանի ավարտ Դու հասկանում ես մարդու կարևորությունը, երբ կորցնում ես նրան․ tuttomercato-ն՝ Մխիթարյանի մասին «Ռեալը» լրջագույն խնդիրներ ունի Ժիրայր Շաղոյանի շքեղ հարվածը Ալաշկերտի հետ խաղում (տեսանյութ) Արդբեջանցի բռնցքամարտիկները չեն ներկայացել Հայաստանի մարզիկների հետ մարտերին. հաղթանակը շնորհվել է մեր տղաներին Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչը Ռեալը պատրաստ է բաժանվել 5 ֆուտբոլիստներից՝ Հոլանդին ձեռք բերելու համար Աննկարագրելի հույզեր են. Սպերցյանը՝ հավաքականում իր առաջին գոլի մասին (տեսանյութ) ՌՊԼ-ի մարտի լավագույն գոլերը Հայաստանի հավաքականի միանգամից 3 ֆուտբոլիստ բաց կթողնի Հս. Մակեդոնիայի հետ հաջորդ խաղը J խմբի մրցաշարային աղյուսակն այս պահին Հայաստանի հավաքականը հաղթեց նաև Ռումինիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռումինացիները 10 րոպեում երկու գոլ խփեցին Սպերցյանն առաջ է մղում Հայաստանի հավաքականին Ինչպես են Ավանի ակադեմիայի աշխատակիցները հավաքականին ճանապարհել մարզադաշտ Հայաստան-Ռումինիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 18 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Մխիթարյանը հաջողություն է մաղթել հավաքականին Բենզեմային մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում Ռոնալդուն ներողություն է խնդրել իր երկրպագուների մայրերից Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում Բուֆֆոնը հայհոյախոսության համար կորակազրկվի Ա Սերիայի մեկ խաղով «Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, կթքեի նրա երեսին». թուրք բասկետբոլիստ Ռումինիայի ընտրանին նման է Հայաստանի հավաքականին. Կապառոս Շնորհավորեցի Մխիթարյանին, երբ նամակով դիմեց Թրամփին, Պուտինին ու Մակրոնին․ Կապառոս Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Իսպանիայի առաջնությունում Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր. Դավիթ Յուրչենկոն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի Մխիթարյանն այսօր բուժզննում կանցնի Միասին հասանք այս ամենին.Կապառոս Մեսսի, թե՝ Ռոնալդու․ Ալվեսն այն հարցին, թե ով լավագույնը, պատասխանել է լուսանկարով Չելսին ցանկանում է վերադարձնել Լուկակուին
website by Sargssyan