Եվրոպա լիգան մեկնարկեց «Շիրակի» պարտությամբ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 2017-18թթ. խաղարկությունը մեկնարկեց առաջին շրջանի՝ «Շիրակ» – «Գորիցա» մրցավեճով:

Գյումրիում տեղի ունեցած խաղում Վարդան Բիչախչյանի թիմը պարտվեց 0:2 հաշվով: Հանդիպման 15-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկավ կիսապաշտպան Ռիֆետ Կապիչը: Հատկապես գեղեցիկ ստացվեց առաջին գնդակը, երբ նրա պտտեցրած հարվածից հետո գնդակը հայտնվեց Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասի ձախ վերին անկյունում:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում