Եվրոպա լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Սլովանին» (տեսագրություն)

«Փյունիկը» պարտությամբ մեկնարկեց Եվրոպա լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման փուլում․ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Սլովան Բրատիսլավային»։

Հանդիպումը հաջող սկսվեց երևանյան թիմի համար․ արդեն 8-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։ Կարգով ավելի բարձր «Սլովանի» ֆուտբոլիստներին արագ գոլը չշփոթեցրեց և պատասխան հանդիպումից առաջ նրանց հաջողվեց 3 գնդակի առավելություն ստանալ։ 23-րդ և 68-րդ րոպեներին աչքի ընկավ Ֆիլիպ Գոլոշկոն, 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարավ Վուկան Սավիչևիչը, իսկ 75-րդ րոպեին ինքնագոլ արանագրվեց Արամ Շախնազարյանի ակտիվում։

Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 6-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում