USD
EUR
RUB

Գյուլբուդաղյանց. Եթե տղաները չհոգնեին, ապա համառ պայքարը կշարունակվեր

 

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» – «Սլովան» հանդիպումից (1:4) հետո երևանցիների գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Սկիզբը լավ ստացվեց, կարողացանք գոլ խփել: Մրցակիցը գնդակին շատ էր տիրում, բայց մենք լավ էինք պաշտպանվում ու նրանց ստիպում քիչ գոլային պահեր ստեղծել: Հաշիվը հավասարվեց հեռահար հարվածով: Երկրորդ կեսում տղաների մոտ զգացվեց հոգնածությունը: Առաջին կեսում շատ էներգիա էին ծախսել: «Սլովանի» երկրորդ գոլից հետո տղաների համար շատ դժվար էր ֆունկցիոնալ առումով, չկարողացանք հակագրոհների մեր մարտավարությամբ շարունակել»: 

-Պատասխան խաղին ի՞նչ ակնկալիքներով եք մեկնելու:

- Մեր թիմը կազմված է 19-21 տարեկան ֆուտբոլիստներից: Նրանց համար սա մեծ փորձ էր: Առաջին անգամ խաղացին եվրոպական մակարդակի ֆուտբոլ: Պատասխան խաղը նույնպես փորձի առումով օգտակար կլինի:

- Տակտիկական տեսանկյունից որևէ հարցում սխալվե՞լ եք:

- «Սլովանին» լավ էինք ուսումնասիրել: Եթե ավելի հարձակվողական ոճով խաղայինք, արդեն 30-րդ րոպեին մրցակիցը կլուծեր հանդիպման ելքը, անիմաստ կլիներ խաղալ: Կարծում եմ` չեմ սխալվել:

- Նշանակում է՝ «Փյունիկը» պարտության էր դատապարտված․․․

- Ոչ: Մենք խաղադաշտ էինք մտել ողջ ուժերը ներդնելու համար: Եթե 60-րդ րոպեից հետո տղաները չհոգնեին, ապա համառ պայքարը կշարունակվեր: Մինչ այդ լավ էինք խաղում: Դրանից հետո արագություններն այն չէին: Զգացնել տվեց նախապատրաստական քիչ ժամանակ անցկացնելը:

Եթե գիտես հաջողության ինչպիսի չափորոշիչներ սահմանել, ապա ամեն ինչ հեշտ է լինում: Օրինակ, ինձ համար շատ կարևոր տեսնել Հովհաննես Հարությունյանի հաջող խաղը: Նա 1999 թվականին է ծնվել: Մինչ այդ երկու-երեք խաղ էր մեկնարկային կազմում անցկացրել: Այսօր դեպի առաջ մեծ քայլ կատարեց: Մենք ունենք մի քանի խաղացողներ, ովքեր հայկական ֆուտբոլի ապագան են:

- Դարպասապահ Վալերի Հովհաննիսյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:

- Առաջին երկու գոլերը հեռահար, հիանալի հարվածներով էին, դարպասապահի համար դժվար էր: Եվս մեկը ինքնագոլ էր: Մյուս գոլի դրվագում կարող էր փրկել:

- Եվրոպա լիգայից հետո թիմում համալրումներ լինելո՞ւ են:

- Այո, անպայման լինելու են:

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan