Եվրոպա լիգա. «Գանձասար-Կապանի» դարպասը նշանակված զավեշտալի 11-մետրանոցը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է չեռնոգորական «Մլադոստին»:

Հանդիպման միակ գնդակն արձանագրվել է 57-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով, որը գրանցվել է զավեշտալի իրավիճակում: Աջ եզրից կատարած փոխանցումից հետո Գրիգոր Մելիքսեթյանը չի կարողացել անմիջապես որսալ գնդակը, որն անդրադարձել է Դամիր Մեմովիչի կողմը և դիպչել նրա ձեռքին:

Իռլանդացի մրցավար Փոլ Մակլաուիլին որոշել է, որ դա միտումնավոր ձեռքով խաղ է և ցույց է տվել նշակետի կողմը: Միլան Դուրիշիչն անվրեպ է եղել:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում