«Ալաշկերտը» խզեց պայմանագիրը հարձակվողի հետ

Այսօր «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ռուս հարձակվող Ացամազ Բուրաևի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստան չեմպիոնի պաշտոնական կայքը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում երևանցիների կազմը համալրած 27-ամյա ֆուտբոլիստը միայն 4 հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» կազմում ավարտված առաջնությունում:

«Ալաշկերտը» հաջողություն է մաղթել Բուրաևին հետագա կարիերայում:

Հարձակվողը Հայաստանում հանդես է եկել նաև «Բանանցի» ու «Գանձասար-Կապանի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում