Հայկ Մարտիրոսյանը դարձավ Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի 10-րդ հուշամրցաշարը: Այս տարվա մրցաշարն ուժեղագույնն էր հուշամրցաշարերի պատմության մեջ:

Chessfed.am-ը տեղեկացնում է, որ մասնակիցների թվում էին 21 գրոսմայստեր, որոնց արժանի դիմադրություն էին ցույց տալիս Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները: Հաղթողի կոչման համար ծավալվեց անզիջում պայքար, իսկ վերջին տուրից առաջ միանգամից 8 շախմատիստ հավակնում էին առաջին հորիզոնականը գրավելուն:

Արդյունքում, 3 մասնակից՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Քոթանջյանը և Անդրեյ Ժիգալկոն վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ 17-ամյա միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Տիգրան Քոթանջյանը դարձավ երկրորդը, իսկ Անդրեյ Ժիգալկոն եզրափակեց լավագույն եռյակը: 

Մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը արդեն 5-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և ՖԻԴԵ-ի մոտակա կոնգրեսում նրան կշնորհվի գրոսմայստերի տիտղոս, իսկ հուլիսի 23-ին Մարտիրոսյանը աշխարհի պատանեկան հավաքականի կազմում կմասնակցի Սենտ Լուիս քաղաքում կայանալիք ԱՄՆ – Աշխարհ պատանեկան հավաքականների մրցախաղին:

Բացի հիմնական մրցանակներից մրցաշարում սահմանված էին նաև մի շարք հատուկ մրցանակներ.

Մինչև 2101 վարկանիշ ունեցողների համար

1.Սարգիս Մկրտչյան
2.Դավիթ Սանթրյան

Մինչև 2201 վարկանիշ ունեցողների համար

Հովհաննես Հակոբյան

Վետերանների /60 տարեկան և բարձր/

Գավրիշ Լեոնիդ

Մինչև 14 տարեկան պատանիների համար

1. Նիկոլոզի Կաչարավա
2. Ռուբեն Հարությունյան
3. Ալեն Երեմյան

Մինչև 16 տարեկան պատանիների համար

1. Մամիկոն Ղարիբյան
2. Դավիթ Միրզոյան
3. Արամ Հակոբյան

Հատուկ մրցանակներ կանանց համար

1. Լիլիթ Մկրտչյան
2. Էլինա Դանիելյան
3. Յուլիա Գոկբուլութ

Մրցաշարի բոլոր մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում