Հայտնի է` որն է դառնալու Էնցո Պերեսի նոր թիմը

«Վալենսիայի» կիսապաշտպան Էնցո Պերեսը վերադառնալու է Արգենտինա:

«Չղջիկների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ պայմանավորվածության է հասել «Ռիվեր Փլեյթի» հետ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարքը կազմելու է 5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 2015 թվականին իսպանական ակումբը կիսապաշտպանի համար «Բենֆիկային» 25 միլիոն եվրո էր վճարել:

Պերեսն Արգենտինայում հանդես է եկել «Գոդոյ Կրուզի» ու «Էստուդիանտեսի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում