Վերատին բացակայում է ՊՍԺ-ի նոր պաստառներում (լուսանկարներ)

«Պարի Սեն Ժերմենը» ներկայացրել է ԱՄՆ-ում կայանալիք մինչմրցաշրջանային շրջագայության պաստառները:

Պաստառների վրա փարիզցների աստղերից պատկերված են Տյագո Սիլվան, Անխել Դի Մարիան, Յուլիան Դրաքսլերը, Էդինսոն Կավանին, Ադրիեն Ռաբյոն, Լուկաս Մոուրան և Մարկինյոսը: Բացակայում է Մարկո Վերատին:

Ֆրանսիացիները ենթադրում են, որ իտալացին կարող է չմասնակցել հավաքին, քանի որ բանակցություններ են ընթանում նրա` «Բարսելոնա» տեղափոխվելու շուրջ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վերատին ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում