USD
EUR
RUB

Հայկական ակումբների եվրագավաթային ելույթների ամփոփում

 

Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2017-2018թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները: Եվրոպական մրցասպարեզում Հայաստանը ներկայացնում են չորս ակումբներ՝ «Ալաշկերտը» ՉԼ-ում, իսկ «Գանձասար-Կապանը», «Փյունիկն» ու «Շիրակը»՝ ԵԼ-ում: Sport.Times.am-ն ամփոփել է հայկական ակումբների ելույթները:

Չեմպիոնների լիգա

«Ալաշկերտ» - «Սանտա Կոլոմա»՝ 1:0

Հայաստանի գործող չեմպիոնին այս անգամ ևս որպես մրցակից բաժին էր հասել Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոմա» ակումբը: «Ալաշկերտը» կադրային լուրջ խնդիրներ ուներ խաղից առաջ: Որակազրկված էին թիմի երկու հարձակվողներ Միհրան Մանասյանն ու Գևորգ Նռանյանը: Բացի այդ, Արտակ Գրիգորյանը մեկնել էր Ռուսաստան՝ «ԲՄԱ Խաբարովսկում» փորցաշրջան անցննելու և Երևան էր ժամանել հենց խաղի օրը, ինչի պատճառով էլ չկարողացավ խաղադաշտ դուրս գալ մեկնարկային րոպեներից:

Ամբողջ հանդիպումն անցավ «Ալաշկերտի» բացահայտ առավելությամբ: Մրցակիցն ընդամենը երկու վտանգավոր պահ ունեցավ, որոնք էլ չկարողացավ օգտագործել՝ չնայած դրվագներից մեկում անվստահ գործեց դարպասահ Արսեն Բեգլարյանը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստների գործողություններում բացակայում էր արագությունը: Ամբողջ հանդիպման ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին, որ պետք է արագ գործել, անընդհատ խաղարկել գնդակը, որպեսզի մրցակիցը ստիպված լինի ազատ գոտիներ թողնել:

Ամեն դեպքում, Խաշմանյանի թիմը լուծեց այս խաղի համար նվազագույն խնդիրը՝ հաղթել և գոլ բաց չթողնել: Պետք չէ մոռանալ, որ սա «Ալաշկերտի» առաջին պաշտոնական հանդիպումն էր այս մրցաշրջանում և թիմը դեռ լիովին ֆիզիկապես պատրաստ չէր: Պետք է ընդգծել, որ շատ լավ հանդիպում անցկացրեցին Արթուր Եդիգարյանն ու Արարատ Առաքելյանը: Եդիգարյանը, չնայած իր համար անսովոր դիրքին, հավասարապես լավ հարձակվում էր և պաշտպանվում: Իսկ Առաքելյանը ֆանտաստիկ էր երկրորդ հարկում: Գրեթե բոլոր օդային միկրոմենամարտերում հաղթում էր և պահում գնդակն իր թիմի մոտ:

Այս խաղում միակ ցավալի դրվագն Արտակ Գրիգորյանի ստացած վնասվածքն էր: Նա փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի միջնամասում, սակայն մի քանի րոպե հետո ստիպված եղավ լքել խաղադաշտը: Այսպիսով, պատասխան հանդիպումից առաջ «Ալաշկերտին» չեն կարողանա օգնել Միհրան Մանասյանն ու Արտակ Գրիգորյանը:

Մրցակցի հարկի տակ կայանալիք խաղն այդքան էլ մեծ բարդություն չի առաջացնում, քանի որ ինչպես հետխաղյա ասուլիսի ժամանակ նշեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, պատասխան խաղում ևս, ամենայն հավանականությամբ, «Սանտա Կոլոման» կխաղա երկրորդ համարով: Դա նշանակում է, որ խաղը կունենա գրեթե նույն սցենարը, ինչ Երևանում: Իսկ եթե անդորրացիները որոշեն տիրել գնդակին և դիրքային գրոհներ կազմակերպել, ապա «Ալաշկերտի» համար ավելի հեշտ կլինի հակագրոհների շնորհիվ հանկարծակիի բերել մրցակցին:

«Սանտա Կոլոմա» - «Ալաշկերտ» պատասխանը հանդիպումը կկայանա հուլիսի 5 -ին:

Եվրոպա Լիգա

«Մլադոստ» - «Գանձասար Կապան»` 1:0

Այս խաղը դիտելու հնարավորություն չի եղել: Չկար ոչ մի տարբերակ, որով կարելի էր հետևել «Գանձասար Կապանի» ցուցադրած խաղին: Եթե այն մեկնաբանենք թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի խոսքերով, ապա կստացվի հեևյալը.

«Ուսումնասիրել էինք մրցակցին, և տեսանք այն, ինչ սպասում էինք: Կոպիտ թիմ էր, որը լավ էր հանդես գալիս երկրորդ հարկում, սակայն մենք դրան պատրաստ էինք: Մենք լավ վերահսկեցինք գնդակը, տղաները լավ խաղացին: Ոչ պարտադիր 11-մետրանոց նշանակվեց մեր դարպասին: Բայց նույնպիսի 11-մետրանոց կար նաև մրցակցի դարպասին, որը մրցավարը, չգիտես ինչու, չնշանակեց: 0:1-ի ժամանակ ամեն գնով փորձում էինք գոլ խփել, ինչը շատ կարևոր էր մեզ համար:

Այդ ընթացքում մենք կորցրինք կենտրոնացումը ու մրցակիցը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մեր դարպասին: Մեր դարպասապահը շատ լավ խաղաց: Ամեն դեպքում, տղաների խաղից գոհ եմ, լավ խաղացին, ցավում եմ, որ պարտվեցինք: Դեռ պատասխան խաղ կա, կվերլուծենք այսօրվա հանդիպումը և ամեն ինչ կանենք երկրորդ մրցավեճում հաղթելու համար: Պետք է աշխատենք գրոհների եզրափակման վրա: Կարծում եմ` գոլային պահեր քիչ եղան: Շատ ուժ ծախսեցինք»:

«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա»` 1:4

 

 

 

 

 

Եվրագավաթներին մասնակցող հայկական 4 թիմերից ամենաթույլը «Փյունիկն» էր: Դա հասկանալի և ընդունելի փաստ է: Թիմը գտնվում է վերակառուցման փուլում, գրեթե ամբողջ կազմը համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն էլ նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ակումբը չի ցանկացել հապճեպ որոշումներ կայացնել և առանց մտածելու լեգեոներներ հրավիրել: Արդարության համար պետք է նշենք, որ այս խաղում, չնայած հզոր մրցակցին, «Փյունիկը» լավ դիմադրություն ցուցադրեց: Նախ երևանյան թիմը հանդիպման մեկնարկում առաջ անցավ հաշվի մեջ, և հետո գրեթե մեկ ժամ պահպանում էր ոչ-ոքի հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասից սկսած մրցակիցն իր բարձր մակարդակի հաշվին կարողացավ ճնշում գործադրել, որն էլ տվեց իր արդյունքը: Այս խաղը մեծ փորձ էր «Փյունիկի» երիտասարդ ֆուտբոլիստների համար, ինչն անկասկած հետագայում կօգնի նրանց զարգացմանն ու կայացմանը:

«Շիրակ» - «Գորիցա»` 0:2

Գյումրիում՝ հանդիպման ամբողջ ընթացքում անձրև էր տեղում, ինչն էլ փոքր ինչ ազդեց հանդիպման դիտարժանության վրա: Պարզ էր, որ մրցակիցը կարգով բարձր էր, բայց չի կարելի ասել, թե գյումրեցիները չպայքարեցին: Նրանք ակտիվ էին, փորձում էին անընդհատ պայքարի մեջ մտնել, ուղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը: Եվ եթե առաջին գոլը մրցակցի ֆուտբոլիստի գեղեցիկ հարվածի արդյունքն էր, ապա երկրորդ գոլի ժամանակ, ինչպես և հետխաղյա ասուլիսի ժամանակ նշեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, պաշտպանության կոպիտ սխալի հետևանքն էր: Համեմատած առաջին խաղակեսի, երկրորդում Բիչախչյանի թիմը ճնշում էր գործադրում և նույնիսկ խաղավերջում մի քանի գոլային պահեր ունեցավ: Լավ խաղաց Վահան Բիչախչյանը, եթե ոչ Հայաստանի, ապա Գյումրիի ամենահեռանկարային ֆուտբոլիստը: Նա ակտիվ էր, անընդհատ տեղաշարժվում էր և փորձում ազատ գոտիներ գտնել, բայց թիմի մյուս ֆուտբոլիտները շատ հաճախ չէին կարողանում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում փոխանցել գնդակը Բիչախչյանին: Վտանգավոր պահեր էին ստեղծվում նաև նրա իրացրած տուգանային և անկյունային հարվածներից հետո:

Եվրոպա լիգայի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 6 -ին:

Ամփոփելով հայկական ակումբների ելույթները եվրագավաթներում՝ պետք է արձանագրել, որ երկու թիմ՝ «Ալաշկերտն» ու «Գանձասար Կապանը» լավ հնարավորություններ ունեն հաջորդ փուլ անցնելու համար: Եվ եթե «Ալաշկերտը» խաղալու է մրցակցի հարկի տակ, ապա «Գանձասար Կապանը» Պոդգորիցայի «Մլադոստին» ընդունելու է Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: 

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
ՖԻԴԵ-ն՝ Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ. Խարա Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով Միջազգային մամուլի արձագանքը Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելուն Շախմատի Հայաստանի առաջնություն Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր ԱՄՆ շախմատի ֆեդերացիան ողջունել է Լևոն Արոնյանի տեղափոխությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են ԿԳՄՍ նախարարը՝ Արոնյանի՝ երկրից հեռանալու մասին Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս ԵԼ․ Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ) Ալաշկերտը 50-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում Լոռին բրիազիլացի նորեկ ունի Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ Յուվենտուսի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել Հայտնի է՝ ում ձեռք կբերի ՊՍԺ-ն որպես Մբապեի փոխարինող Օսիմհենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն սեփական հարկ տակ զիջել է Մոնակոյին Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Որքա՞ն գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից Զիդան. Ինձ չի զարմացնում այն, ինչ Մբապեն արեց Բարսելոնայի հետ Մբապեն՝ լավագույն խաղացող Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Արթուր Ալեքսանյանը կմեկնի Կիև Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը [ՖՈՏՈ] Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Բրագայի» հետ խաղում Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ Ֆանտաստիկ հնարք. ինչպես գնդակն արագ հասցնել մրցակցի տուգանային հրապարակ Ռոմայի հայտացուցակը Բրագայի հետ խաղի համար Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ
website by Sargssyan