Պաշտոնական. Դեուլոֆեուն տեղափոխվեց «Բարսելոնա»

«Էվերթոնի» եզրային հարձակվող Ժերար Դեուլոֆեուն վերադառնալու է «Բարսելոնա»: Կատալոնական ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունքից օգտվելու մասին:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը կատալոնացին անցկացրել է «Միլանում», որի կազմում Ա Սերիայի շրջանակում մասնակցել է 17 հանդիպման, 4 գոլ խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

«Կապտանռնագույնները» մինչև հուլիսի 1-ն իրավունք ունեին 12 միլիոն եվրոյով հետ գնելու վինգերի տրանսֆերը, որը 2015 թվականին վաճառել էին լիվերպուլյան ակումբին: Ընդ որում, «Բարսելոնան» պարտավոր է առաջիկա մեկ մրցաշրջանում այլ ակումբի չվաճառել ֆուտբոլիստի իրավունքները:

Դեուլոֆեուն «բլաուգրանայի» հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում