Պաշտոնական. Բորինին` «Միլանի» ֆուտբոլիստ (լուսանկարներ)

«Սանդերլենդի» հարձակվող Ֆաբիո Բորինին կարիերան շարունակելու է «Միլանում»:

Ռոսոներիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը վարձակալվել է` հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Իտալական գրանդը նշում է, որ Բորինին թիմին օգուտ կտա հարձակման բոլոր երեք դիրքերում հանդես գալու ունակության շնորհիվ:

Իտալացին Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում 2 գոլ է խփել:

Ավելի վաղ «Միլանը» համալրել էին պաշտպաններ Ռիկարդո Ռոդրիգեսը, Մատեո Մուսակիոն, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն ու հարձակվող Անդրե Սիլվան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում