Կարին կստանա բասկետբոլի պատմության ամենաբարձր աշխատավարձը

«Գոլդեն Սթեյթի» խաղարկող Ստեֆեն Կարին ակումբի հետ պայմանավորվել է նոր համաձայնագրի հարցում: Ամերիկացին կնքելու է 5 տարվա պայմանագիրը, որի ընթացքում ստանալու է 201 միլիոն դոլար,- գրում է ESPN-ը։

Այդ համաձայնագիրը դառնալու է ամենախոշորը բասկետբոլի պատմության մեջ: NBA-ի կրկնակի MVP-ին դառնալու է առաջին խաղացողը, ում համաձայանգիրը գերազանցելու է 200 միլիոնը: Առաջին տարում 29-ամյա բասկետբոլիստը կստանա 34,7, երկրորդում` 37,5, երրորդում` 40,2, չորրորդում` 43 և հինգերորդում` 45,8 միլիոն դոլար:

Կալիֆորնաիցիների հետ նախորդ պայմանագրով խաղարկողը 4 տարում «ընդամենը» 44 միլիոն է վաստակել:

Ավարտված մրցաշրջանում Ստեֆը միջինը մեկ խաղում վաստակել է 25,3 միավոր, տիրել 4,5 անդրադարձի, կատարել 6,6 արդյունավետ փոխանցում և գրանցել գնդակի 1,8 խլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում