«Չելսին» պայմանավորվել է «Ռոմայի» հետ

«Չելսին» «Ռոմայի» հետ պայմանավորվել է կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տեղափոխության շուրջ:

Տրանսֆերը կազմելու 33 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո կարող է փոխանցվել պարգևավճարների տեսքով,- տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը լոնդոնցիների համար բուժզննում կանցնի հուլիսի 3-ին կամ 4-ին: Անգլիայում 24-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կազմելու է 77 հազար ֆունտ սթերլինգ:

«Ռոման» «Չելսիի» առաջարկն ընդունել է այն բանից հետո, երբ խափանվել է Կոստաս Մանոլասի` «Զենիթ» տեղափոխությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում