Սաուլը գերերկարաժամկետ պայմանագիր է կնքել

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կշարունակի ելույթները թիմում:

Մադրիդցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է նոր պայմանագիր, որը գործելու է մինչև 2026 թվականը: Գործարքի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ կիսապաշտպանի հրաժարագինը 80 միլիոն եվրոյից դառնալու է 100 միլիոն:

Սաուլն «Ատլետիկոյի» սանն է: Նա «հնդիկների» ակադեմիայում է ընդգրկվել 12 տարեկանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում