Պաշտոնական. «Ռոմայում»` մեկական նորեկ ու հեռացող (լուսանկար)

«Ռոման» օգտվել է իր իրավունքից և հետ գնել «Սասուոլոյի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է հռոմեացիների պաշտոնական կայքը:

«Գայլերի» ակադեմիայի 21-ամյա սանը «Սասուոլոյին» էր միացել 2015 թվականին, իսկ այժմ 10 միլիոն եվրոյի դիմաց վրադարձվել է «Ստադիո Օլիմպիկո»: Իտալացին, ով օրերս Եվրո-2017-ում գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել, մայրաքաղաքային ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

«Վերադառնում եմ տուն»,- իր տրանսֆերն այսպես է մեկնաբանել կիսապաշտպանը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Ռոմայի» հարձակվող Սեյդու Դումբիան տեղափոխվել է «Սպորտինգ»: Իուվարցին Լիսաբոնում տարեկան վաստակելու է 1,5 միլիոն եվրո: «Առյուծները» 1 տարով վարձակալել են 29-ամյա ֆուտբոլիստին` հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով:

Նախորդ մրցաշրջանը Դումբիան վարձավճարով անցկացրել է «Բազելում», որտեղ դարձել է Շվեյցարիայի առաջնության լավագույն ռմբարկու (20 գոլ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում