ՊՍԺ-ն փոխարինող է գտել Վերատիին

«Պարի Սեն Ժերմենը» լուրջ փորձեր է ձեռնարկում «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոյին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում են «L’Equipe»-ն ու «Canal+»-ը, փարիզցիներն արդեն համաձայնեցրել են բրազիլացու անձնական պայմանագրի կետերը: Դրանից հետո ՊՍԺ-ն «Մոնակոյին» 45 միլիոն եվրո է առաջարկել տրանսֆերի համար: «Մոնակոն» ոչ մի կերպ չի ցանկանում 23-ամյա ֆուտբոլիստին զիջել իր գլխավոր մրցակցին:

Մայրաքաղաքային ակումբը որոշել է Ֆաբինյոյին ձեռք բերել, որպեսզի վերջինս փոխարինի Մարկո Վերատիին, ով վերջնականապես որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»:

Ավելի վաղ «կարմրասպիտակները» պատրաստ էին բրազիլացու տրանսֆերը վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիացիների վերջնական ընտրությունը կանգ առավ Նեմանյա Մատիչի («Չելսի») վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում