Լակազետն ընդունել է «Արսենալի» առաջարկը

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը առաջիկա օրերին կարող է տեղափոխվել «Արսենալ»:

«L’Equipe»-ն վստահեցնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը ընդունել է «զինագործների» առաջարկը։ Այժմ անգլիական և ֆրանսիական ակումբներին մնում է համաձայնեցնել տրանսֆերի գումարը: «Լիոնը» հույս ունի իր ռմբարկուի համար 60 միլիոն եվրո ստանալ: Կողմերը կարող են նշված գումարի շուրջ համաձայնության հասնել հնարավոր պարգևավճարների տարբերակով:

Ավելի վաղ խափանվել էր ֆրանսիացու` «Ատլետիկո» տեղափոխությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում