6 ամսվա դադարից հետո Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց (տեսանյութ, լուսանկարներ)

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը կես տարվա դադարից հետո տիտղոս նվաճեց՝ հաղթելով Իստբուրնի մրցաշարում։

Եզրափակիչ խաղում սերբ թենիսիստը 6։3, 6։4 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ։ 1 ժամ, 16 րոպե տևած հանդիպման ընթացքում Ջոկովիչը թույլ տվեց 1 կրկնակի սխալ, իրացրեց 3 բրեյք-փոյնթ՝ 6 հնարավորից, 30-ամյա թենիսիստի ակտիվում գրանցվեց 1 էյս։ Սա թենիսիստների 14-րդ հանդիպումն էր, բոլոր դեպքերում հաղթել է Ջոկովիչը։ Ուշագրավ է, որ չնայած Ջոկովիչն ու Մոնֆիսը միմյանց դեմ խաղում են արդեն 12 տարի՝ սա նրանց առաջին հանդիպումն էր խոտածածկ կորտում։

Իստբուրնի մրցաշարում հաղթանակի շնորհիվ Ջոկովիչին կստանա 250 վարկանիշային միավոր և 113․3 հազար դոլար պարգևավճար։ Սա Ջոկովիչի կարիերայում 68-րդ տիտղոսն էր և երկրորդն ընթացիկ մրցաշրջանում․ հունվարին Դոհայի մրցաշարում հաղթելուց հետո Ջոկովիչին չէր հաջողվել տիտղոս նվաճել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում