«Ալաշկերտը» 18 ֆուտբոլիստով մեկնել է Անդորրա

Հուլիսի 2-ի վաղ առավոտյան Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» պավիրակությունը մեկնել է Անդորրա, որտեղ հուլիսի 4-ին կկայանա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը տեղի «Սանտա Կոլոմայի» հետ:

Երևանցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անդորրա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ – Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ – Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ – Խորեն Վերանյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ – Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթեց Անդորրայի չեմպիոնին նվազագույն հաշվով: Հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ հարվածով հեղինակեց սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում