«Լիոնի» նախագահ. Լակազետը տեղափոխվելու է «Արսենալ»

«Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլան հաստատել է, որ թիմի հարձակվող Ալեքսանդր Լակազետը մոտակա օրերին տեղափոխվելու է «Արսենալ»:

«Անգլիական մամուլում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց տրանսֆերը կազմելու է 55 միլիոն եվրո, իսկ ևս 12 միլիոն նախատեսված է պարգևավճարի տեսքով, իրականությանը չեն համապատասխանում: «Արսենալի» առաջին առաջարկը 45 միլիոն էր:
Կարծում եմ` վերջնական համաձայնության կհասնենք մոտ 50 միլիոնի սահմաններում:

Այդ տրանսֆերը կդառնա ռեկորդային, ինչպես «Արսենալի», այնպես էլ «Լիոնի» համար, չէ՞ որ «զինագործները» սովոր չեն մեկ խաղացողի համար նման մեծ գումարներ ծախսել: Տեղափոխությունը կկայանա առաջիկա 1-2 օրերի ընթացքում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Le Progres»,-ը:

Ֆրանսիայի նախորդ առաջնությունում 26-ամյա ֆուտւբոլիստը մասնակցել է 30 խաղի, որոնցում 28 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի հարձակվողը լոնդոնցիների հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում